Տեսանյութ․ Ադրբեջանին տրվող ռազմական օգնությո...

Չնայած Վրաստանի պաշտոնական պնդումներին, որ արցախա-ադրբեջանական կոնֆլիկտում իրենք չեզոք դիրք են զբաղեցնում, միևնույնն է շարունակում են իրենց օդային տարածքը բաց պահել Արդբեջանին ռազմական օգնություն հասցնող ինքանթիռների համար։

Քիչ առաջ Վրաստանի օդային տարածքով Իսրայելից Ադրբեջան հասավ Silk Way Airlines ավիաընկերության ինքնաթիռը։ Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատկանում է Ադրբեջանի նախագահ Ալիևի ընտանիքին և այդ երկրին օդային ճանապարհով զենք-զինամթերք հասցնող հիմնական ընկերությունն է։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Բաքուն հայտնվել էր զինամթերքի մատակարարման, գնման ու վերավաճառքի համաշխարհային սկանդալի կենտրոնում: Ադրբեջանի նախագահի ընտանիքին պատկանող Silk Way Airlines ավիաընկերությունը Բուլղարիայից անօրինական զենք-զինամթերք էր տեղափոխում Մերձավոր Ալևելիք պատերազմական գոտիներ։  Բուլղարացի լրագրողուհի Դիլյանա Գայտանջիեւան արեւելյան Հալեպում ստորգետնյա 9 պահեստներ է հայտնաբերել, որոնցում գտնվող ծանր զրահատեխնիկան պատկանել է Բուլղարիային:

Գայտանջիեւայի պնդմամբ վերջին երեք տարում առնվազն 350 դիվանագիտական թռիչքներ են կատարել ադրբեջանական պետական Silk Way Airlines ընկերության ինքնաթիռները, որոնք տասնյակ տոննաների հասնող ծանր զրահատեխնիկա եւ զինամթերք են մատակարարել ահաբեկիչներին:

Չնայած շատերը կարծում են, որ այս ընթացքում պետք է աչք փակել Վրաստանի թշնամական պահվածքի վրա, սակայն պետք է նկատել, որ այդ երկրի օդային տարածքով Ադրբեջանին հասնող օգնությունը բացառիկ դեր ունի Արցախի դեմ պատերազմ սկսած պետության ռազմական հնարավորությունների տեսանկյունից։

Ադրբեջան օդային ճանապարհով իր հիմնական դաշնակիցներ Թուրքիայից և Իսրայելից օգնության կարող է հասնել
1․ Ռուսաստանի
2․ Իրանի
3․ Իրաքի
4․ Սաուդյան Արաբիայի
5․ Եգիպտոսի
6․ Վրաստանի տարածքներով։
Նշված բոլոր պետությունները թուրք-ադրբեջանական տանդեմին հակառակորդ երկրներ են ու բնական է, որ նրանց ճանապարհով Թուրքիան և Իսրայելը չեն կարող օգնության հասնել Ադրբեջանի բանակին։ Ադրբեջանին պատերազմը շարունակելու հնարավորություն տվող ռազմական օգնության միակ ճանապարհը Վրաստանն է։