Վեթինգի գործիքակազմը ենթադրելու է մի շարք օրե...

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցն անդրադարձավ Վեթինգի մասին առանձին օրենք ունենալուն և նշեց, որ այս պահին գերադասվել է վեթինգ իրականացնել այլ գործիքակազմով, բայց մտադիր էին վեթինգի մասին առանձին օրենք ունենալ:

«Վեթինգի գործիքակազմը ենթադրելու է մի շարք օրենսդրական նախագծերի ընդունում, որպեսզի դա հնարավոր լինի, մասնավորապես, ԲԴԽ-ի կողմից և հակակոռուպցիոն մարմնի կողմից, բայց այս պահին նման քննարկում չկա»,-մանրամասնեց նա:

Հարցին, թե եթե դատավորների մի մասի լիազորությունները դադարեցվեն վեթինգից հետո, արդյոք կադրային խնդիրներ չեն լինելու, ովքեր են փոխարինելու նրանց, Մակունցը նշեց, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է: