Թուրքիայի Զինված Ուժերը հայտարարել է, որ Թուրքիա-Իրաք սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների շրջանակում, Հաքքարիի շրջանում 3 զինվոր է մահացել:
Ըստ Թուրքիայի ՊՆ տարածած հաղորդագրության, զինվորները մահացել են Իրաքի հյուսիսային շրջաններում Քրդական աշխատավորական կուսակցության կողմից իրականացված օդային հարձակումների հետևանքով. – հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Վերջին երկու օրերի ընթացքում թուրքական բանակն արդեն ունի 4 զոհ: Շաբաթ օրը մեկ զինվոր էլ սպանվել էր Սիրիայում:



