Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում սահմանափակումները վերացվել են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄԷ-ի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտարարության մեջ։
«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարում է Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում օդային երթևեկության նորմալ վիճակի վերականգնման և ժամանակավորապես սահմանված նախազգուշական միջոցառումների վերացման մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նշել է նաև, որ կշարունակի իրական ժամանակում մոնիթորինգ իրականացնել՝ թռիչքների անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու համար։



