Իրանը Պակիստանին է փոխանցել երկարաժամկետ հրադ...

Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության խաղաղ կարգավորման իր նոր ծրագրի տեքստը, հաղորդում է IRNA-ն։

«Հինգշաբթի երեկոյան՝ ապրիլի 30-ին, Իրանի Իսլամական Հանրապետությունը իր նոր ծրագրի տեքստը փոխանցել է Պակիստանին՝ որպես ԱՄՆ-ի հետ բանակցությունների միջնորդի»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Վաշինգտոնը և Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին հրադադարի մասին։