Վերջին 1 ամսում ինձ դատապարտել են նաև հեռուստ...

Վերջին 1-1.5 ամիսը ինձ օրինակ դատապարտել են հեռուստացույց նայել, Հ1-ը՝ որտեղ ես տեսնում եմ մարդիկ՝ տարբեր երկրների հանցագործ գործակալներ, որոնք հսկայական գումարներ են ստանում: Այս մասին այսօր՝ դատական նիստի ժամանակ, ասաց Բագրատ Սրբազանը:

«Ու ինձ ու այս մարդկանց համարում են գործակալ, համարում են ահաբեկիչ, համարում են ինչ ուզեք, և ոչ մի պատասխանատվություն»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 8-ին, կայացավ Բագրատ Սրբազանի և 17 աջակցի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, Քննչական կոմիտեն հրապարակել էր «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները: 2025 թվականի հունիսի 25-ին քննչական կոմիտեից հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ: