Վերջ տվեք արցախցիների և Արցախի մասին խոսելուց...

«Արցախահայության վերադարձի իրավունքը կասկածի տակ դնողը հայ ժողովրդի առաջին թշնամին է։ Թույլ չենք տալու, որ Արցախ վերադարձի հարցը կասկածի տակ դրվի»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Կառավարության մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Արցախը միշտ եղել և լինելու է հայկական։ Այսօր և վաղը գուցե մենք հետ վերադառնալու հնարավորություն չունենք, բայց դա ոչ մեկին առիթ չի տալիս կասկածի տակ դնել վերադարձի հարցը։ Բոլորի համար՝ և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության  համար Արցախի հարցը երկրորդ պլան է մղվել։ Առանց Արցախի հարցի ոչ մեկդ հաղթանակ չեք տանելու»,–ասաց ակցիայի մասնակիցը։

Նշենք, որ Արցախից բռնի տեղահանվածներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։