
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները Արարատի մարզի Վերին Արտաշատում վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արևիկ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Արձանագրվել են որոշ խախտումներ՝ սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառի անցանկալի բորբոսի առաջացումը, խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, որոնք հնարավոր կլիներ հեշտորեն մաքրել և ախտահանել, լվացարանի, սեղանի մակերևույթները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։
Տեսչական մարմնի մասնագետները, հաշվի առնելով վերը նշված խախտումները, կասեցրել են հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։ Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար: