Վերաքննիչում կայանալու է Քոչարյանի անձռնմխելի...

ՀՀ  վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ Վազգեն Ռշտունու, հունիսի 3-ին կայանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից բերված բողոքի քննությունը։ Այս մասին հայտնել է Քոչարյանի պաշտպանական խումբը:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 29-ին ստացել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները: