Մոսկվայի բոլոր օդանավակայանները ժամանակավորապ...

Մոսկվայի բոլոր օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով «Շերեմետևո» օդանավակայանի մամլո ծառայությանը։

Նույն աղբյուրի համաձայն՝ պատճառը ուկրաինական անօդաչու թռչող սարքերն են։

Ավելի ուշ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին է հայտնել, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել չորս անօդաչու թռչող սարքի հարձակում։