Վերականգնվել է ֆիզիկական անձին պատճառված 75 մ...

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020 թվականի ամռան ընթացքում ընկերության տնօրենն առանց ընկերության սեփականատիրոջ իմացության հափշտակել է 75 մլն ՀՀ դրամ գումար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ֆիզիկական անձին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: