
Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայտնում ենք, որ դա ապատեղեկատվություն է:
Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն:
Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:
Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:
Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»: