
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.«Վաղը՝ ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով, որի ժամանակ կներկայացվեն թուրքական ժխտողականության հերթական թեզերը՝ ամեն ինչում մեղադրելով հայերին։
Իմիջիայլոց, գիտաժողովի բացումն անելու է նախագահի գլխավոր խորհրդական Ֆ. Ալթունը։
Այս նորությամբ կիսվում եմ արձանագրելու համար այն տխուր փաստը, որ Հայաստանի իշխանությունները այս տարի ապրիլի 24-ին ընդառաջ ոչ մի պատշաճ գիտական ու միջազգային ծավալների միջոցառում չեն կազմակերպել Հայոց ցեղասպանության թեմայով»։