Վաղը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև...

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: 

Հանդիպումը տեղի կունենա Իջևանի և Ղազախի հատվածում։ 

Հիշեցնենք՝ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։