Փաշինյանը պետական հեղաշրջման մասին խոսեց. Գեղ...

Փաշինյանը պետական հեղաշրջման մասին խոսեց՝ հայտարարելով ընդդիմության նկատմամբ ճնշման մասին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: 

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր, որ եթե պարզվի, որ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության ընդունման հետագա գործընթացը և դեմ է արտահայտվում, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական խաղաղությանը: Այդ դեպքում միանշանակ հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե հանրային այդ տրամադրությունը լինի: