Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չե...

Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է: Այս մասին իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Նա, մասնավորապես, նշել է. «Նույն հաջողությամբ, կարող է հայտարարել, թե Արցախյան շարժման մեկնարկից ի վեր պայքարել ենք Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» հռչակելու համար:

Տեսնես այդ ստերին հավատացող քանի՞ բացարձակ միամիտ հայ մարդ է մնացել աշխարհում»: