Վաղարշյան-Քոչար խաչմերուկում բախվել են «Merce...

Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Հրաչյա Քոչար-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ 

Բախման հետևանքով «Hyundai»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել խաչմերուկը կարգավորող հետիոտնային լուսակրին, տապալել այն և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։