«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գրել է․
«Հեղափոխական» խոզը դարձել է «Նապոլեոն» խոզ։
————————
Վաղարշապատի ընտրությունները ցույց են տալիս, թե որքան է փտել «Քաղաքացիական պայմանագիրը»։ «Հեղափոխական» նախկին ջահելներից ոչինչ չի մնացել։ Նախկին բոլոր արատավոր բարքերը և գործելաոճը յուրացրել են, վրան ավելացրել են իրենց կողմից ներմուծած կեղտոտ բարքերն ու ընտրություն են անցկացնում։
Գլխավոր խոսքը պատկանում է ժողովրդին։ Նոյեմբերի 16–ին այդ խոսքը պետք է հնչի։