Վաղարշապատի ավագանի են անցնում 3 ուժեր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի խոշորացված համայնքի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները:

Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 69866

Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 58

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 132

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք - 10051 քվե (31.9 %)

«Համահայկական ճակատ» կուսակցություն - 295 քվե (1 %)

«Հանրապետություն» կուսակցություն - 1241 քվե (3.9 %)

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն - 1692 քվե (5.4 %)

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 1177 քվե (3.7 %)

«Ժառանգություն» կուսակցություն - 440 քվե (1.4 %)

 ՔՊ կուսակցություն - 15298 քվե (48.5 %)

 «Հայրենիք» կուսակցություն - 1193 քվե (3.8 %)

Անճշտությունների գումարային չափը՝ 23:

Այսպիսով Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանի են անցնում երեք քաղաքական ուժեր՝ ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։

Ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւևյալ կերպ.

ՔՊ – 19 մանդատ,

«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,

«Մայր Հայաստան» – 2 մանդատ։

Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։