Վաղարշապատի 14/09 և 14/22 տեղամասերում քվեարկ...

Վաղարշապատի 14/09 և 14/22 տեղամասերում քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկներն արդեն իսկ շարված են սեղանի վրա, ինչն ընտրախախտում է։ Այս մասին գրել է «Հայաքվե» դիտորդական առաքելությունը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարը։

Նշենք, որ վաղը Վաղարշապատում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, առաջադրվել է 8 քաղաքական ուժ։