Վաշինգտոնում միջնորդները քննարկման համար առաջ...

Պաշտոնական Բաքուն սպասում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկին՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարի հետ նոր հանդիպման մասով։ Այս մասին Բուլղարիայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Մամեդյարովի խոսքով՝ ՀՀ արտգործնախարարի հետ վերջին հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ։

«Հանդիպման դրական կողմն այն էր, որ միջնորդները մեզ քննարկելու առաջարկներ արեցին։ Դրանք նոր առաջարկներ չեն։ Մենք դրանք քննարկում ենք արդեն 15 տարի։ Վաշինգտոնում համանախագահները առաջարկեցին զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում, բայց այդ հարցի շուրջ պետք է աշխատել»,-ասել է Մամեդյարովը: