Վաշինգտոնում անվտանգության մակարդակի բարձրացմ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում տեղակայված Ազգային գվարդիայի ստորաբաժանումները կարող են մոտ օրերս հրազեն ստանալ՝ որպես դաշնային հաստատությունների անվտանգության բարձրացման և հանցագործությունների կանխման միջոց: Այդ մասին հայտնել է The Washington Post  պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները: 

Այժմ ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող Ազգային գվարդիայի զինվորները զինված չեն. նրանց տրվել են միայն զրահաբաճկոններ: Թերթի տվյալներով՝ այժմ վարչակազմը մշակում է ստորաբաժանումներին հրազեն տալու հարցը: Գվարդիականները պետք է ուժեղացնեն դաշնային կառավարության հաստատությունների և այլ օբյեկտների անվտանգությունը Վաշինգտոնի կենտրոնում, ապահովեն ոստիկանների լրացուցիչ անվտանգությունը նրանց կողմից ձերբակալություններ կատարելիս, ինչպես նաև իրենց ներկայության շնորհիվ նվազեցնեն հանցագործությունների կատարման ռիսկը քաղաքում: 

Վաշինգտոնում Ազգային գվարդիայի արդեն տեղակայված 800 զինվորներին կարող է միանալ ևս 750 հոգի: 

Օգոստոսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մայրաքաղաքում Ազգային գվարդիայի զորքեր տեղակայելու մասին՝ հանցավորության դեմ պայքարի նպատակով: Նա նշել է, որ քաղաքի ոստիկանությունը կանցնի ուղղակի դաշնային վերահսկողությանը: Միացյալ Նահանգների ղեկավարը նաև հնարավոր է համարել, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնում անվտանգության ապահովմանը կարող են ներգրավվել զինված ուժերը։