Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում: Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից, վստահեցնելով, որ Ավետիսյանը մշտապես գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» բժշկական անձնակազմի հսկողության տակ:
Նախորդ ընդունելության ժամանակ վերոնշյալ գանգատները չներկայացնելու վերաբերյալ դատապարտյալը պարզաբանել է, որ գանգատի բնույթից ելնելով՝ կարևորություն չի տվել»,- մանրամասնում են նախարարությունից:
Զննության արդյունքում արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։ Վարուժան Ավետիսյանը ենթարկվել է մի շարք հետազոտությունների: Վերջիններիս արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության՝ կորոշվի բուժման հետագա ընթացքը։
Ներկա պահին նրա առողջական վիճակը բավարար է:



