Վարսավիրին ծեծելու մասին հրապարակման համար Գա...

Էդ գործը չի փակվել, հանցակազմի բացակայության պատճառով մերժվել է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ խոսելով մամուլում տեղ գտած հրապարակման մասին, ըստ որի՝ ինքը ծեծել է տվել իրեն արտահերթ չսպասարկող վարսահարդարին:

«Երբ ես տեղեկացել եմ այդ մասին, իմ էջով հերքում եմ տարածել, իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրե եմ այդ դեպքի վրա», - ասաց նա:

Գարիկ Սարգսյանի խոսքով՝ այսօր դատարան հայց են ներկայացրել այն լրատվականի նկատմամբ, որտեղից, նրա խոսքով, տարածվել է ապատեղեկատվությունը:

«Փոխհատուցում ենք պահանջելու ու լինելու է հերքման պահանջ», - ասաց մարզպետը:

Սարգսյանի խոսքով՝ կպահանջեն նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով գումար: