
Վարորդական իրավունք ստանալու ընթացակարգերն այսօր դարձել են առավել խիստ, իսկ համակարգում կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի։
Այս մասին Ազգային ժողովում «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին պետությունը էական փոփոխություններ է իրականացրել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքների տրամադրման ոլորտում։
«Զգալիորեն բարդացվել է վարորդական իրավունքի ստացման գործընթացը։ Բարձրացվել են թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունների պահանջները, ուժեղացվել է վերահսկողությունը, համակարգում կոռուպցիոն ռիսկերը էականորեն նվազել են։ Այսօր առանց համապատասխան գիտելիքների գրեթե հնարավոր չէ ստանալ վարորդական իրավունք»,-նշեց Խաչատրյանը։