Վարորդական իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«Վարորդական իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի. եթե անձը չունի վարորդական իրավունք, սակայն վարում է տրանսպորտային միջոց՝ դրանով իսկ հայտնվելով մյուս վարորդների համեմատությամբ արտոնյալ կարգավիճակում և վտանգում երթևեկության այլ մասնակիցների կյանքը, ապա նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գործող օրենսդրությամբ վարորդական իրավունք չունենալու դեպքում տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված է վարչական տուգանք։
Համապատասխան նախագիծն առաջիկա օրերին կդրվի շրջանառության մեջ։