Երեկ՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։40-ի սահմաններում Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 55 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Ս․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Փափակ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



