Վարդենիս քաղաքի չգործող ռեստորանի մոտ Ակունք...

Ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի չգործող ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ակունք գյուղի 36-ամյա բնակիչը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից օդ էր կրակել: Հայտնում է ոստիկանությունը։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 36-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վարդենիսի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը, նաև ներկայացրել է գազային օդաճնշիչ ատրճանակը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: