Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը երեկ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
«Պարոն Ղուկասյանն առողջական խնդիրներ ունի, բացի դրանից դատաբժշկական փորձաքննություն կա նշանակված դատարանի որոշմամբ, հետազոտություններ պետք է անցնի։ Առողջական վիճակը բարվոք է, կյանքին վտանգ չի սպառնում, բայց ամբողջական պատկերը կիմանանք բոլոր հետազոտություններից հետո»,-ասաց նա։



