
Ընթանում է «Հանրային Ձայն» կուսակցության ժողովը։ Ժողովին տեսակապի միջոցով մասնակցում է նաև կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը։
Ղուկասյանի առաջարկով տեղի ունեցավ քվեարկություն։ Ներկա շուրջ 420 անձանց միաձայն քվեարկությամբ Արտակ Գալստյանը պաշտոնանկ արվեց կուսակցության նախագահի պաշտոնից։
Ղուկասյանը շեշտեց, որ դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող գրանցվոլ որպես կուսակցություն՝ ընտրություններին մասնակցելու համար, ուստի որոշել է հրաժարվել իր կուսակցութունից։
«Ուստի որոշեցի ստեղծել նոր կուակցությունը՝ երիտասարդ կադրերով համալրված, արդեն ստուգված, որպեսզի այլևս ոչ մեկը չկարողանա ինչ-որ պրիտենզիաներ ներկայացնել, որ ինքն է դա արել։ Նոր կուսակցոյթունը ես որոշել եմ անվանել «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»՝ կարճ ԴՕԿ։ Նորաստեղծ կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը»,- հայտարարեց Ղուկասյանը։
Նշվեց նաև, որ «Հանրային Ձայն» հաղորդաշարը այսուհետ կկոչվի «Հանրային դատ»։
«Ես եմ ստեղծել այդ կուսակցությունը, ես էլ մոռացության կմատնեմ»,- շեշտեց նա։