Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել...

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին օրերս Հակակոռուպցիոն դատարանում հնչեցրած արտահայտությունների համար 3-րդ մեղադրանք առաջադրեցին, գրում էArmlur.am-ը։

Նրան առաջին մեղադրանքը Հակակոռուպցիոն կոմիտեն էր առաջադրել՝ կաշառքի գործով, իսկ 2-րդ մեղադրանքը՝ ՀՀ քննչական կոմիտեն սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում իշխանությունների մասին հնչեցրած արտահայտությունների համար։

Իսկ ահա 3-րդ մեղադրանքն օրերս Հակակոռուպցիոն դատարանում արված հայտարարությունների հետ է կապված։

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները մտան ԱԱԾ շենք ու առաջադրեցին նաև 3-րդ մեղադրանքը։