Դատարանը բավարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):



