Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող և Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրուցյում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը։
Նրա խոսքով՝ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլյա Շուշանյանը։



