Վարչապետը ներկայացրել է մինչև 2050 թվականը Հա...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները (նախագիծ). 

«Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու:

Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը եւ վերացնել աղքատությունը:

Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի Համախառն Ներքին Արդյունքը:

Ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող սթարտափ:

 Յոթնապատկել միջին աշխատավարձը:

Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում:

Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:

Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն, 20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը:

Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, 20-ապատկել կրթության եւ գիտության ֆինանսավորումը:

Հայաստան այցելող զբոսաշրջկների թիվը հասցնել 15 միլիոնի:

Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը:

Արցախը Հայաստան է եւ վերջ»: