Վարչապետը ճաշեց զինվորների հետ

«Սիրելի հայրենակիցներ, հիմա գտնվում ենք Արմավիրի N զորամասում եւ փորձարկում ենք պետական–մասնավոր գործընկեևրությամբ զորամասում նոր կարգով զինվորների սնունդը ապահովելուն»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գնացել է տեղում տեսնելու՝ ինչպես է գործընթացն իրականանում:

Ըստ գործադիրի ղեկավարի՝ նոր համակարգը դեռ աշխատում է հին շենքային պայմաններում, բայց ծրագրով դրանք եւս պետք է վերափոխվեն, սակայն այս պահին միայն սննդի փոփոխությունն է իրականացվում.«Այսինքն՝ ծրագրի անբաժանելի մաս են։ Հիմա սննդի եւ հերթի կազմակերպման գործընթացը կտեսնենք»։

Վարչապետի հետ զորամաս է գնացել նաեւ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Վերջինիս խոսքով՝ սննդի որակի փոփոխության եւ կազմակերպամն ձեւն արդեն առկա է։

Նիկոլ Փաշինյանը սկուտեղով մոտեցավ եւ ընտրեց առաջարկվող կերակուրներից, այնուհետու զինվորների հետ ճաշեց։