Վարչապետն ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացնում Ժ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապ  է հաստատել քաղաքացիների հետ՝ կից նշելով․

«ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնում եմ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին»։

Վարչապետը շնորհավորել է նորանշանակ ԺՊ-ին և նշել, որ թեև ԱԱԾ-ն կայացած կառույց է, սակայն իրենք գնում են պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացման։