Վարչապետի հայտարությունից հետո ջերմուկցիները...

Վարչապետ Նիկոլ Փաշինայնի ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ արված հայտարարության կապացությամբ, որով վերջինս նշեց, որ որևէ իրավական հիմք չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու համար, և ջերմուկցիներին պաշտոնապես խնդրեց ապաշրջափակել Ամուլսարի հանքավայր տանող բոլոր ճանապարհները, տեղի բնակիչներն այսօր երեկոյան նախաձեռնել են բաց քննարկում անցկացնել, որից հետո հանդես կգան հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է բնապահպան, Ձերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը: 

Վերջինիս ավելի վաղ նման գրառում էր կատարել. «Կա՛մ կառավարությունը կլեգիտիմացնի հայ ժողովրդի մեկ տարի առաջ կայացրած անբեկանելի որոշումը, կամ էլ սեռժիկների մեթոդին պիտի դիմեն, որին ուզում եմ դեռ չհավատալ։
Բայց եթե դիմեն այդ արատավոր մեթոդին, ողջ հայության մեջ կսպանեն հեղափոխության վարկանիշը։
Ամուլսարը հանք է և վերջ»,- գրել է նա։