Վարչապետի աշխատակազմում 2020 թվականին 441 միլ...

2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի եւ պատերազմի պայմաններում, իշխանությունները շարունակել են պետական ապարատում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում 2,5 տարի առաջ արմատավորված ամեն ամիս ճոխ պարգեւավճարներ բաժանելու արատավոր պրակտիկան:

AntiFake.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ կառույցում 2020 թվականի ընթացքում աշխատակիցներին 441.693.600 ՀՀ դրամի պարգեւավճար է հատկացվել, որը համարժեք է շուրջ 920.000 ԱՄՆ դոլարին։

Վարչապետի աշխատակազմին խնդրել էինք տարվա կտրվածքով պարգեւավճարների մասին տեղեկությունը տրամադրել նաեւ ըստ ամիսների՝ հասկանալու համար, թե արդյո՞ք պատերազմի օրերին եւ դրանից հետո կառույցում պարգեւավճարներ հատկացվել են, թե՞ ոչ։ Մինչդեռ մեզ տրամադրվել է ոչ թե հատկացված պարգեւավճարների չափն ըստ ամիսների, այլ պարգեւատրման տարեկան ֆոնդի բաշխումը 12 ամիսների վրա, ինչից անհնար է հասկանալ, թե ո՞ր ամիսներին եւ որքա՞ն պարգեւավճար է հատկացվել։