Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը: