Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել ու հերքել վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկությունները:Փաշինյանը պահանջում է նաև դրամական փոխհատուցում:

✔️ՀՀ վարչապետը Սոֆյա Հովսեփյանից պահանջում է վիրավորանքի համար վճարել 2 մլն, զրպարտության համար՝ 4 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հերքել իր արած հայտարարություները։

 

✔️Մարուքյանի դեմ ներկայացված հայցի մանրամասները և ամբողջական պահանջը հայտնի չեն, քանի որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները թերի են լրացված։