Վարչական դատարանը Տիրան Խաչատրյանի գործով նիս...

Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը ապրիլի 29-ին նիստ է նշանակել ՀՀ զինված ուժերի շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով։

Տիրան Խաչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն, ըստ որի ինքը որպես  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից։

Գործով պատասխանողը հենց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է։ Դատարանի նախաձեռնությամբ որպես երրորդ անձինք են ներգրավել վարչապետի աշխատակազմը եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը։

Երեկվանից դադարեցված համարվեց նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունները։ Նա հայտարարեց, որ դիմել է Վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգում որեւէ գործ դեռ նշված չէ։