Վանոյի ժամանակները հետ են գալիս․ կդատվես «զեն...

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ և այսօր Հայաստանում աղմկահարույց ձերբակալություններ են եղել ։ Նախ պարզ դարձավ, որ Սյունիքում ձերբակալել են ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանին և և «Սպուտնիկ Արմենիա»-ի սյունակագիր Աշոտ Գևորգյանին։ Ինչից հետո ձերբակալությունների մասով իրենց մտահոգությունները հայտնեցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։


ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանը և «Սպուտնիկ Արմենիա»-ի սյունակագիր Աշոտ Գևորգյանը ձերբակալվել են զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի շրջանակներում։ Ինչից հետո Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի փաստաբան Լիաննա Գրիգորյանը ՏԱՍՍ-ին ասել է, որ Մեքենայում հայտնաբերված զենքը կապ չունի իր պաշտպանյալների հետ։


Միկա Բադալյանի ու Աշոտ Գևորգյանի ձերբակալությունից հետո մամուլում լուր հայտնվեց, որ ձերբակալվել է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը՝ թմրանյութի քրեական գործի շրջանակներում։


90-ականներին ապրած քաղաքացիները կփաստեն, որ այդ թվերին, երբ Վանո Սիրադեղյանը պատերազմ էր հայտարարել քրեական աշխարհին, այդ ժամանակ բոլոր ձերբակալված քրեական հեղինակությունները դատվում էին կամ «զենքով» կամ «պլանով»։ Քրեականների առաջ երկընտրանք էր դրվում՝ ընտրել դրանցից մեկը։


Այժմ այս նույն տրյուկը ՀՀ իշխանությունները օգտագործում են ընդդիմադիր գործիչների դեմ, որոնք գործարքի չեն գնում իրենց հետ։ Այս դեպքում ընտրության հնարավորություն չի տրվում ու հոդվածը նախորոք է որոշվում։


Որոշ քաղաքական գործիչներ Նիկոլ Փաշինյանին որակում են, որպես Վանո Սիրադեղյանի հոգեզավակ, ու փաստորեն հոգեզավակը ընտրել է հոգեհոր ճանապարհը։