
Երեկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց և հայտարարությամբ հանդես եկավ։ Վանեցյանն իր հայտարարությամբ հետաքրքիր զարգացումների սկիզբ դրեց։
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը խիստ գնահատականներով հանդես եկավ։ Նա վարչապետ Փաշինյանին մեղադրեց հախուռն լինելու մեջ։ Վանեցյանը նաև հասկացրեց, որ Փաշինյանը ստիպում է ուժային կառույցների ղեկավարներին գնալ քայլերի, որոնք պատվազրկում են սպային։
Արթուր Վանեցյանն ակնարկեց նաև հետագայում քաղաքական պրոցեսներին մասնակցելու իր մտադրության մասին․«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»։
Եթե հայտնի մուլտֆիլմի՝ Կառլսոնի մոտիվներով նայենք Վանեցյանի հայտարարությանը, ապա կարող են արձանագրել՝ «