Նոյեմբերի 20-ին՝ ժամը 22։15-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում այրվում է տնակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Առափնյա փողոցում գտնվող տնակներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։59-ին, մարվել՝ 23:23-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 27 քմ)։



