«Վանաձոր» ՔԿՀ այցելած քաղաքացու կոշիկներից հա...

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․Հ․-ին։

Խուզարկության արդյունքում Ա․Հ․-ի հագին եղած կոշիկների ներբանների միջից  հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 53,7 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։ 

Ա․Հ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։