Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ, և դրա համար շարունակում է գործադրել բոլոր ջանքերը:
Այս մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքներին նվիրված ճեպազրույցում։
«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ և շարունակում է անել հնարավորը, որպեսզի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ», - մեջբերում է ТАСС-ը Մատվիենկոյի խոսքերը:
Ճեպազրույցին մասնակցել են նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։