Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ֆրանցիսկոս Պապի...

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին կմեկնի Վատիկան։

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը։

Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան՝ 88 տարեկանում։ Նա Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։