Սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի հեռարձակումը սխալ է եղել, ինչի համար Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Մենք ունեցել ենք մի շարք դեպքեր, երբ տարբեր միջադեպերի մասով հանրային հարցեր են առաջացել, կուզեք՝ աղմուկ կոչեք, ինչպես կուզեք՝ կոչեք, և դրանց մի մասին արձագանքել ենք, մի մասին՝ ոչ, բայց սա այն հարցը չէր, որին մենք չարձագանքեինք:
Մենք ոչ թե սպասեցինք և հաջորդ օրը՝ առավոտյան, արձագանքեցինք, որովհետև հանրային արձագանքը մեծ էր, այլ մենք ինքներս համարում ենք, որ դա սխալ է. սա շատ կարևոր է:
Այնպես չէ, որ Հանրային հեռուստաընկերությունում ճիշտ ենք համարել համերգ հեռարձակել, այն ծրագրել ենք և հիմա փորձում ենք դա արդարացնել. դրա մասին էր նաև մեր հայտարարությունը, որ մենք չենք փորձելու արդարացնել սա: Սա սխալ էր, և մենք տվել ենք դրա անունը»,- ասել է նա:



