Ռեստորանի կանանց զուգարանում նկարահանող սարքե...

Երևանի ռեստորաններից մեկում կանանց զուգարանում մենեջերի կողմից նկարահանող սարքեր տեղադրելու մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին տեղեկանում են ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իրավապահների ուշադրությունն է հրավիրել նշված խնդիրը, մատնանշելով, որ

ՀՀ-ում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը սարսափելի վիճակում է:

ՆԳՆ մամուլի քարտուղարը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։