«Վագները գրավում է իմ կեցավայրը»․ ըստ Գաբրելի...

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող  Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։  Պետի պարտականությունների կատարումը վերապահվել է պետի տեղակալ Արթուր Գասպարյանին։

Ռուսաստանցի մեդիափորձագետ Արամ Գաբրելիանովը այս մասին գրել է․ «Իմ տեղեկությունները Փաշինյանի ոչ ադեկվատ լինելու մասին դեռ պե՞տք է։ Դվին հյուրանոցի մոտ հրավառություն է եղել։ Փաշինյանը բաղավել է իր թիկնազորի պետի վրա․ Վագները գրավում է իմ կեցավայրը և թիկնազորի պետի հեռացումը։ Ի՞նչ է էլ պետք»։